211652_close_icon
views-count4755 դիտում article-date 14:40 10-08-2022

Իրանի տարածքով Բաքվի նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից ի վեր․ Վարդան Ոսկանյան

 
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան- Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։

Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։

44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում։

Լուսանկարում՝ Իրանի տարածքում նշված ճանապարհին, Բաքու-Նախիջևան ավտոբուսի ֆոնին, մեր հաղթանակած տարիներին»։ 

Նմանատիպ նյութեր