Հաստատվել է Ճապոնիայի կառավարության նոր կազմը

Հաստատվել է Ճապոնիայի կառավարության նոր կազմը

Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայասին օգոստոսի 10-ին Ֆումիո Կիսիդայի կառավարությունում կատարված վերաբաշխումից հետո կմնա իր պաշտոնում: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, հայտնում է Tass.ru կայքը։



«ԱԳՆ-ի ղեկավար է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել է Մացունոն:

Կառավարությունում իրենց պորտֆելները պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն և էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, ով համատեղությամբ զբաղեցնում է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը և գլխավորում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը:

Kyodo գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապված է, առաջին հերթին, աշխարհում առկա անկայուն իրավիճակի, ինչպես նաև այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ: Յասուկաձու Համադան դարձել է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը: 66-ամյա Համադան 2008 – 2009 թվականներին արդեն զբաղեցրել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը Տարո Ասոյի կառավարությունում:



Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նոր նախարար է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, ով անցյալ տարի եղել է Էկոնոմիկայի վերականգնման նախարարը և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք