Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։



Ուղերձում նշված է.



«Ձերդ գերազանցություն,



Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:



Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների միջև փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը։ Գոհունակությամբ եմ հիշում 2019 թվականին մեր փոխադարձ այցերը, որոնք Հայաստանի և Սինգապուրի միջև  համագործակցությունը բարձրացրեցին նոր մակարդակի։



Վերահաստատում եմ Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս՝ համաձայն մեր երկկողմ պայմանավորվածությունների։



Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին` բարօրություն:



Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք