211652_close_icon
views-count332 դիտում article-date 13:30 08-08-2022

ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները մշակվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների հետ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների արդյունքում։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. իրականացված թեմատիկ հետազոտությամբ վերհանված առաջարկությունները։

Պաշտպանը ներկայացվող առաջարկությունները գրավոր ընթացակարգով քննարկման գործընթաց է իրականացնում նաեւ Պաշտպանին առընթեր խորհուրդների հետ եւ շարունակելու է այս թեմայով քննարկումները՝ ներառյալ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ, բարեփոխումների գործընթացի ամբողջ ընթացքում։

Նմանատիպ նյութեր