ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը:

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է  արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող:



«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:



Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք