211652_close_icon
views-count4057 դիտում article-date 22:03 07-08-2022

Բերձորը հանձնում են ռուսական կողմի ճնշման արդյունքում. Մհեր Հակոբյան

Բերձորը հանձնելու կապակցությամբ ես չեմ հասկանում ԱՅԴ ՔԱՅԼԻ ՀԻՄՔԵՐԸ: Իրոք չեմ հասկանում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Մհեր Հակոբյանը:

Տեսեք, համաձայն 10.11.2020 թ-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասի. «По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства НОВОГО МАРШРУТА движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута»:

Եվ այսպես, ամենից առաջ խոսքը գնում է նոր երթուղու կառուցման ծրագրի հաստատման մասին, որը ՉԿԱ: Բացի այդ, և սա ավելի կարևոր է, հայտարարության մեջ խոսքը գնում է նոր երթուղու մասին, սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ մենք պետք է Բերձորը և հարակից բնակավայրերը հանձնենք: Գրված է «ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻ», այսինքն՝ հնից մի կողմ, հնից զատ, բաց ոչ մի տեղ գրված չէ՝ Բերձորից դուրս:

Այսպիսով, տեսականորեն, մենք կարող են հին՝ գործող, երթուղուն կից կառուցել զուգահեռ մեկ այլ երթուղի, իրենից, օրինակ, 10 մետր մի կողմ, ԿԱՌՈՒՑԵԼ ՀԵՆՑ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋՈՎ, և ասել՝ ահա նոր երթուղին: Սա է:

Եվ այսպես, Բերձորը հանձնելու հիմքերը ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ ՉԵՆ: Որևէ մեկի համար դրանք պա՞րզ են: Եթե այո, թող ասի:

Ես միայն ՄԵԿ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնական Երևանի լուռ համաձայնությամբ Բերձորը հանձնում են ռուսական կողմի ճնշման արդյունքում, որն իր հերթին ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ ուժի կիրառման ադրբեջանական սպառնալիքին և չի ուզում Ուկրաինական ճակատին զուգահեռ Կովկասում նոր ճակատ ունենալ: Ռուսներն ըստ երևույթին մտածում են սրանով ժամանակ շահել, կարգի գցել գործերը Ուկրաինայում, իսկ հետո էլ՝ գործել ըստ իրավիճակի:

Սա, սակայն, հայկական շահերի հաշվին ժամանակ շահելու մի ոչ բարեկամական հնարք է, որը ԾԱՆՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ինչպես մեր՝ հայերիս, վրա մասնավորապես, այնպես էլ Արցախում գտնվող ռուսական ուժերի և Կովկասում ՌԴ դիրքերի վրա ընդհանրապես»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր