211652_close_icon
views-count1716 դիտում article-date 13:00 07-08-2022

Եվս 4 նավ ուկրաինական հացահատիկով շարժվել են Ստամբուլ

shantnews.am-ը գրում է. Հացահատիկով չորս նավ կիրակի առավոտյան մեկնել են Օդեսայից և Չեռնոմորսկից և ուղղություն են վերցրել Ստամբուլ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտնում է ՝Interfax.ru-ն։

Օգոստոսի 1-ին Ուկրաինայից հացահատիկով առաջին նավը շարժվեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից համաձայնեցված «հացահատիկային միջանցքով»։

Մի քանի օր անց Ուկրաինայից եգիպտացորենով ևս երեք բեռնատար նավ է մեկնել։

Հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ երկու փաստաթուղթ է ստորագրվել Ուկրաինայի տարածքի երեք նավահանգիստներից՝ Չորնոմորսկից, Օդեսայից և Յուժնիից հացահատիկի արտահանման համար միջանցք ստեղծելու մասին։

Նմանատիպ նյութեր