211652_close_icon
views-count1240 դիտում article-date 11:33 07-08-2022

Հնարավոր չէ խաղաղապահ ուժերով պաշտպանել ինչ-որ երկիր կամ ազգ. «Առերեսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

aravot.am-ը գրում է. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հունիսի 30-ին ասում էր, որ Հայաստանը Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկում է Արցախի գործընկերների հետ. «Մենք դեռ ժամանակ ունենք՝ եւ ճանապարհի մասով, եւ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»:

Սակայն օգոստոսի 5-ին պարզվեց, որ մինչեւ օգոստոսի 25-ը Քաշաթաղից պետք է տարհանվեն Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՊՆ Ռազմական ինստիտուտի նախկին պետ, գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանն անդրադառնալով հարցին, թե ինչու այսչափ կրճատվեց ժամկետը՝ մասնավորապես ասաց, թե Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից. «Իրենք ակնհայտ զգում են իրենց առավելությունը:

Զգում են, որ զինատեսակներով մեզնից շատ ավելի վեր վիճակում են: Իսկ մենք, որ փոքր ջոկատներով պետք է պատրաստվեինք ու կարողանայինք իրենց թիկունքում գործողություններ անել՝ դա չենք անում»:

​Մանրամասներն՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր