211652_close_icon
views-count13784 դիտում article-date 11:02 07-08-2022

Շենքի 3-րդ հարկում 1909 թվականից ապրել է Թումանյանը, 1-ին հարկում կարճ ժամանակով՝ Լևոն Շանթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիո թողարկումների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Մարտուն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից, այս օրերին քաղաքացիների մեծ շարժ կա Թբիլիսիում գործող Ամենայն  հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնակարան, այժմ՝ գիտամշակութային կենտրոն:
 
Թբիլիսիում Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա 18 հասցեի շենքը ցարական իշխանության օրոք կառուցել է հայազգի մեծահարուստ։ Շենքի 3-րդ հարկում 1909 թվականից ապրել է Թումանյանը, 1-ին հարկում կարճ ժամանակով' Լևոն Շանթը։ Թումանյանի բնակարանն այժմ գիտամշակութային կենտրոն է։

Շնորհակալություն այն հոգեւոր, քաղաքական-հասարակական գործիչներին, պարզապես սրտացավ մարդկանց, որոնց ջանքերով բնակարանը ստացել է իր նախկին տեսքը և 2017 թվականից իր հյուրընկալ դռները բացել հազարավոր հայերի առաջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր