211652_close_icon
views-count33128 դիտում article-date 10:06 07-08-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանի 2 շենքերի տանիքների կառուցատարրերում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարար վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման  ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութւան Երևանի գնդի  4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ  Կարեն Ավետիսյանն ու նույն գումարտակի  1-ին վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանը:

Տեղում ուժեղաված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահան Գյուլամիրյանը, Տիգրան Առաքելյանն ու Հապետ Խուդոյանը, ովքեր սահմանազատել ել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ  5 շենքերի տանիքներում:

Այրվել են տանիքների՝ մոտ 50 քմ կառուցատարրերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր