211652_close_icon
views-count3864 դիտում article-date 10:36 06-08-2022

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան կոչ են անում Չինաստանին դադարեցնել զորավարժությունները Թայվանի մոտ. Deutsche Welle

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ավստրալիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարներ Փեննի Վոնգը և Հայաշի Յոշիմասան դատապարտել են Չինաստանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և կոչ են արել դադարեցնել Չինաստանի զորավարժությունները՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջերս Թայվան կատարած այցի ֆոնին: Համատեղ հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում ուրբաթ՝ օգոստոսի 5-ին։ Գրում է Deutsche Welle-ն։

Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը, Կանբերան և Տոկիոն «անհանգստություն են հայտնել Չինաստանի վերջին գործողությունների կապակցությամբ, որոնք լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունն ու կայունությունը, այդ թվում՝ լայնածավալ զորավարժությունների անցկացումը»։ Այն բանից հետո, երբ Չինաստանը բալիստիկ հրթիռներ արձակեց, դրանցից հինգը ընկել են Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտիներում, ինչը հանգեցրել է լարվածության և ապակայունացման Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, երեք երկրների արտգործնախարարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանմանը» և հայտարարել են, որ «աջակցում են  տարածաշրջանի դիվանագիտության մղումներին, որպեսզի խուսափեն  ռիսկերի սխալ հաշվարկներից»։

Նմանատիպ նյութեր