211652_close_icon
views-count792 դիտում article-date 09:19 06-08-2022

Սենատոր Մենենդեսը դատապարտել է Բաքվի վերջին գործողությունները․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողոովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառման միջոցով դատապարտել է Ադրբեջանի վերջին գործողությունները ԼՂ-ի շուրջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը» Մենենդեսի գրառման մեջ ասված է.

«Լեռնային Ղարաբաղում զոհերով ուղեկցվող Ադրբեջանի հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին ուղեգծի անընդունելի շարունակություն։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածքից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- ասել է նա:

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ: Ֆեյսբուքյան իր էջում կոնգրեսական Շիֆը գրառում է կատարել, ուր խորապես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի խախտման հետևանքով զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ:

«Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ պետքարտուղարությունը օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»,- գրել է Շիֆը:

Կոնգրեսական Շիֆի գրառման համաձայն՝ նա բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին,տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական և տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելք սահմանել և վերսկսել ԵԱՀԿ-ի միջոցով Մինսկի խմբի ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու համար։

«Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում։ Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է կոնգրեսականը:

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ: Ֆեյսբուքյան իր էջում կոնգրեսական Շիֆը գրառում է կատարել, ուր խորապես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի խախտման հետևանքով զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր