211652_close_icon
views-count652 դիտում article-date 09:06 06-08-2022

ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում։

Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում՝ դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ:

Միևնույն ժամանակ նախագծերի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր