Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը արտառոց ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը արտառոց ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի հավաքականը բավական դիտարժան և դրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հավաքականի հետ: Ընդ որում, մրցամարտն ավարտվեց արտառոց հանգամանքներում:
 
Գաբրիել Սարգսյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Ֆաբիանո Կարուանային: Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Լեյներ Դոմինգեսին, իսկ Սոու Ուեսլին սպիտակներով հաղթեց Հրանտ Մելքումյան:
 
Մրցամարտի վերջին պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով բավական լավ դիրք ուներ Սեմ Շենքլանդի հետ պարտիայում, սակայն բաց թողեց առավելությունը և պարտիան օբեյկտիվորեն պետք է ավարտվեր ոչ-ոքի, սակայն տեղի ունեցավ անսպասելին. ցայտնոտի մեջ գտնվող Շենքլանդը արքայով չթույլատրված քայլ արեց և անմիջապես նրան պարտություն գրանցվեց:
 
Այսպիսով, առաջատարների այս ճակատամարտն ավարտվեց 2:2: Հիշեցնենք, որ ամերիկացիների կազմում մրցամարտին չէր մասնակցում Լևոն Արոնյանը:
 
Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ի հետ միասին պահպանում է առաջատարի դիրքերը: Վաղը՝ օգոստոսի 6-ին, կկայանա մրցաշարի 8-րդ տուրը:

Տեսանյութ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք