211652_close_icon
views-count21124 դիտում article-date 18:34 05-08-2022

Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և պահանջում են չհանձնել Բերձորը։ Տեղեկությունը հայտնում է yerkir.am-ը։

«Մենք ուզում ենք ռուս խաղաղապահների ղեկավարի հետ խոսենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ոստիկաններն էլ չեն թողնում, որպեսզի մենք բողոքի ակցիա անենք, փակենք փողոցը։ Ապրում ենք էստեղ, ո՞ւր գնանք»,– ասում է կանանցից մեկը։

Բնակիչները նաև նշում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը, քանի որ այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր