211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:06 05-08-2022

Գոռ Հովակիմյանը  և Գոռ Բեգլարյանն ավարտեցին իրենց մրցելույթները աթլետիկայի աշխարհի  երիտասարդական առաջնությունում

Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվեց   աթլետիկայի աշխարհի  երիտասարդական առաջնությունը:  Ստուգատեսին  մասնակցեցին նաև  արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը  և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:

Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝  տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ  և մրցավայր  էին մեկնել կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ:

Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով  գրավեց 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկեց  15,20  մետր  և զբաղեցրեց  9-րդ  հորիզոնականը։

Նմանատիպ նյութեր