Փարիզն ամբողջությամբ իրագործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական օրակարգ - 2020+5» ծրագիրը

Փարիզն ամբողջությամբ իրագործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական օրակարգ - 2020+5» ծրագիրը

<< Փարիզ – 2024 >>  օլիմպիական խաղերի նախապատրաստական և հատկապես լուսաբանման  աշխատանքները քննարկելու նպատակով, շահագրգիռ տարբեր կազմակերպությունների  ավելի քան 270  պատասխանատուների մասնակցությամբ  նիստ է անցկացվել:



Միջոցառման պատվիրակներին ողջունել է   կազմկոմիտեի  նախագահ Թոնի Էստանգուն:



ՄՕԿ –ի, կազմկոմիտեի, հովանավոր ընկերությունների, համաշխարհային օլիմպիական գործընկերների և  հեռարաձակողների  համաշխարհային միության ներկայացուցիչները այցելել են Լը Բուրժեում գտնվող միջազգային հեռարձակման կենտրոն, որը կծառայի ամառային 33 –րդ խաղերի լուսաբանմանը:



Ներկաները  ծանոթացել են կենտրոնի  տեխնիկական արտադրամասի պայմաններին և հնարավորություններին:



Շրջայցի ընթացքում մասնակիցները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների համար և  գրանցել են լուրջ  առաջընթաց:



Փարիզն առաջին քաղաքն է, որն ամբողջությամբ իրագործում  է  միջազգային օլիմպիական կոմիտեի  << Օլիմպիական օրակարգ - 2020+5  >>  ծրագիրը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք