211652_close_icon
views-count1399 դիտում article-date 11:55 05-08-2022

«Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները». Արցախից տեղահանվածները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանին. News.am

Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»:
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը, հայտնում է News.am-ը։

Նամակում ասվում է. «Պարոն դեսպան մի երկրի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՀԱՊԿ-ի առաջատար ուժը, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամը, եւ վերջախպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրողներից եւ այդ հայտարարության երաշխավորներից մեկը:

Ձեզ դիմում են մարդիկ, որոնք 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեղի ունեցած  ագրեսիայի հետեւանքով զրկվել են հայրենիքից եւ ժամանակավոր ապասատան են գտել Հայաստանում:

Չնայած նրան, որ այդ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակիշ շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հովանու ներքո, մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել մեր մշտական բնակության վայրեր վերադարձի մասով:

Ավելին, Արցախում, որը համառորեն անվանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, տեղի են ունենում ագրեսիայի նորանոր ակտեր, որոնք հանգեցնում են նոր տարածքային  եւ մարդկային կորուստների: ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները եւ ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով:

Միաժամանակ Ռուսաստանի պաշտոնատար դեմքերը անթաքույց խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության միջազգային կարգավորման չեղարկման մասին՝ փաստացի մենաշնորհայնացնելով կարգավորման գործընթացը:

Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, իսկ եթե դա հնարավոր չէ ապահովել, տեղեկացնել իր դաշնակցին դրա մասին եւ նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը:

Արցախի Հանրապետության Շուշիի եւ Հադրութի շրջանների բնակիչներ, որոնք արտաքսվել են 2020-ի հոկտեմեբր-նոյեմբեր ամիսներին»:

Լեւոն Հայրյանը նաեւ նշեց, որ եթե Ռուսաստանը Արցախում խաղաղարար գործունեություն կտարելու պարտականություն ունի, ապա պետք է կատարի իր պարտականությունները. «Մենք չենք տեսել դա: 2020-ի նոյեմբերից հետո Խծաբերդ, Հին Թաղերը հանձնվեցին, ոչ մի ռեակցիա, վերջերս Փառուխը հանձնվեց եւ այդ եռակողմ հայտարարության կողմերը ոչ մի բան չեն նում փոխելու այս իրավիճակը: Հայաստանն ինչ-որ անատամ հայտարարություններ է անում, բայց կտրուկ որեւէ քայլ չի անում»:

Նմանատիպ նյութեր