211652_close_icon
views-count4552 դիտում article-date 21:26 04-08-2022

Արշակ Զաքարյան. «Հիմա մենք հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, որ թիկունքն ավելի վտանգավոր է, քան առջեւիդ թշնամին». aravot.am

Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով «խաղաղության դարաշրջանի» շեմին երեկ Ադրբեջանի սանձազերծած մարտերին, որի ընթացքում մենք ունեցանք նոր զոհեր եւ վիրավորներ, ընթերցեց Շահան Նաթալիի՝ ավելի քան 100 տարի առաջ գրած գրքից մի հատված, որում նկարագրված է թուրքերի ծրագիր- երազանքը դեռ 1919 թվականին. «Գալով Զանգեզուրին, որ ցավ է դարձել մեզ համար եւ մեջտեղ կանգնած է՝ սպառնալով մեր նպատակներին, կարող ենք հույս ունենալ, որ մոտ ժամանակում նա էլ կդրվի անվնաս դրության մեջ… երբ մինչեւ Արաքս գետ եւ Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճանապարհ», հայտնում է aravot.am-ը։

Համեմատելով 102 տարի առաջ գրվածը եւ ներկայիս իրողությունը՝ Արշակ Զաքարյանը ընդհանրություններ է տեսնում այսօրվա «Ապագա կա»-ի եւ «Զանգեզուրի միջանցքի» միջեւ: Նա նաեւ Նաթալիից մեկ այլ մեջբերում արեց, ըստ որի, թուրքերը հասկացան, որ առճակատումով շատ բանի չեն հասնի, դրա համար պետք է օգտագործեն Հայաստանի ներքին թուրքին, որպեսզի հասնեն իրենց նպատակին:

«Հիմա մենք հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, որ թիկունքն ավելի վտանգավոր է, քան առջեւիդ թշնամին»,-ասաց նա:

Մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր