Գյումրիում սկսվել է օրենքով գողերի դատավարությունը․ 60 միլիոն դրամ գրավով ազատ են արձակել հայտնի գործարարի որդուն. aravot.am

Գյումրիում սկսվել է օրենքով գողերի դատավարությունը․ 60 միլիոն դրամ գրավով ազատ են արձակել հայտնի գործարարի որդուն. aravot.am Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է քրեական ենթամշակույթ ունեցող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը, հայտնում է aravot.am-ը։

Դատավորը Ռոման Սմբատյանն է, ամբաստանյալները 8-ն են։

Դատվողներից երկուսը օրենքով գողեր են՝ Սուրեն Ավետիսյանը, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝«Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։

Ըստ քրգործի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ Քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից մեկին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից ու դրա շուրջ պարզաբանումներից հետո «Սուրո Լեննականսկի»-ն հանձնարարել է՝ փոխանցել բոլորին, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք