211652_close_icon
views-count46693 դիտում article-date 15:57 04-08-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինս էլ բախվել է կայանված Mercedes Sprinter-ին ու ГАЗель վերամբարձ կռունկին․ բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում վիրավորներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արցախի փողոցում բախվել են Mercedes և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին և որպես վերամբարձ կռունկ օգտագործվող ГАЗель-ին։

Այս պահին բժիշկների շտապօգնության խումբը օգնություն է ցուցաբերում 2 քաղաքացու։

Շտապօգնության ավտոմեքենան այդ պահին այդտեղով անցնելիս է եղել, ու նկատելով վթարը, անմիջապես մոտեցել են վիրավորներին ու սկսել օգնություն ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Ժ․ Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և բժշկական օգնություն ստացածների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր