211652_close_icon
views-count1159 դիտում article-date 13:59 01-08-2022

Աշխարհի առաջնություն. Մ-17․ Արման Հարությունյանն ու Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Արման Հարությունյանն ու Ռազմիկ Եփրեմյանը։

45 կգ քաշային կարգում Արման Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 40 վայրկյանում հաղթել է իրանցի Ամիրմոհամադ Սալեհ Նավազիի նկատմամբ։

71 կգ քաշային կարգում Ռազմիկ Եփրեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:2 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբային։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր