Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ

Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ Հուլիսի 30-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հերթական անգամ փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Տեղեկացնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։

Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար:

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք