211652_close_icon
views-count35035 դիտում article-date 22:51 29-07-2022

Իրավապահ համակարգում և հանրության շրջանում մարդկային ու բարձր կամային հատկանիշներ ունեցող գնդապետը նշանակվել է դատական կարգադրիչների ծառայության պետ

SHAMSHAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչյանի հրամանով գնդապետ Արման Ցոլակյանը նշանակվել է դատական կարգադրիչների ծառայության պետ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ցոլակյանը իրավապահ համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, և որտեղ էլ աշխատել է, ցուցաբերել է բարձր կամային հատկանիշներ, տիրապետել է աշխատանքին, ինչի համար էլ արժանացել է թե գործընկերների, թե իրավապահ համակարգի բարձր գնահատանքին։ 

Արման Ցոլակյանի կենսագրությունը

​Ծնվել է 29.01.1978թ ք.Երևանում։
1994թ ավարտել է Երևանի թիվ 14 միջն դպրոցը։
1996-2001 սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ Ակադեմիայի ՆԶ և ՇՍ հրամանատարական ֆակուլտետը։
2002-2007 սովորել և ավարտել է ՀՀ Ոստիկանության իրավագիտության ֆակուլտետը։
2001-2010 ՀՀ Ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
2010-2014 ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ։
2014-2017 ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Պարգևատրվել է՝
ՀՀ նախագահի կողմից « Երախտագիտության» մեդալով,
ՀՀ վարչապետի հուշամեդալով,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից հոբելյանական մեդալով,
ՀՀ Զինված Ուժերի « Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», Ոստիկանության և ԱԻՆ մեդալներով։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նմանատիպ նյութեր