211652_close_icon
views-count39007 դիտում article-date 18:48 28-07-2022

Ձեզ բացակա չենք դնի. ոստիկանության Աշտարակի բաժնի բակում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի մասնակցությամբ բացվեց հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակի խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 28-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար-ցայտաղբյուրի բացման արարողություն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։ 

Խաչքարի բացման պատիվն ընձեռնվեց ՀՀ ոստիկանության զորքերի զոհված ծառայողներ, եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյանների հորը՝ Եղիշե Մելքոնյանին, որից հետո հոգևոր հովվի կողմից հնչեց Տերունական աղոթքը, օծվեց խաչքարը, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայաստանի ու Արցախի իրենց կյանքը զոհաբերած, լեգենդ դարձած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարին։ 

Արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, Արագածոտնի մարզը սպասարկող տարածքային բաժինների պետերը, Հայաստանի քննչակամ կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Ներկա էր նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը։ 

Արարողութունից հետո ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը ղեկավար կազմի հետ շրջեց ոստիկանության Աշտարակի վերանորոգված բաժնում, տեղում ծանոթացավ կատարված աշխատանքներին, ապա եղավ զոհված ոստիկանների հուշապատի մոտ, որտեղ ստեղծվել է նաև Աշտարակից և հարակից գյուղերից արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ոստիկանության 8 ծառայողների՝ եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյանների, Կարապետ և Գևորգ Մելքոնյանների, Լևոն և Արմեն Անթանյանների, Արտյոմ Բալայանի և Հայկ Գևորգյանի և արցախյան առաջին պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաղդասար Ալեքսանյանի անունով բացված անկյունում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 553+
553+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր