ԲՏԱ նախարարը «Էյ Էմ Դի» ընկերության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

ԲՏԱ նախարարը «Էյ Էմ Դի» ընկերության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 26-ին ընդունել է «Էյ Էմ Դի» ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:



Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախագծերը: Նախարարը մասնավորապես խոսել է ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների, թվայնացման ռազմավարության, Ազգային վենչուրային հիմնադրամի, «Ինժեներական քաղաք» և կրթական ծրագրերի մասին:
Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է ընկերության կողմից առաջարկվող ծրագրային և ինժեներական նորագույն լուծումները՝ հատկապես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում:



«Էյ Էմ Դի» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Ամիթ Գուպտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ներկայացրել ընկերության կատարած աշխատանքները, ծրագրերը, դրանց զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ տեխնոլորոտում որակավորված աշխատուժի պակասին:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը, Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք