211652_close_icon
views-count24636 դիտում article-date 13:05 27-07-2022

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին, որոնք տեղում սատկել են․ «Հարավկովկասյան երկաթուղին» հայտնել է, որ «Զազո»-ին և «Զոզո»-ին բախվելու հետևանքով վնասվել է նաև գնացքի ուղղահայաց պահպանակը ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել  և ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։ 

Այդ օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ Վարդենիս-Շորժա 159 կմ պիկետ 4-րդ գծահատվածում գնացքը հարվածել է 2 կովի և անցել։ 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակարտար Արա Այվազյանի գխավորությամբ, պարզել են, որ խոշոր եղջրավոր անասուններին բախվելու հետևանքով վնասվել է շարժակազմի 2-րդ ինքնակցորդիչի անջատման մեխանիզմը, կոտրվել է թափքին միացնող ուղղահայաց պահպանակը, անջատման մեխանիզմը ինքնակցորդիչի բարձրացնող վալիկին միացնող շղթան, ինչպես նաև թափքի վերջութային ծորակի խողովակը, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղուն» պատճառվել է գույքային վնաս։ 

Վարդենիսի ոստիկանները պարզել են նաև, որ «Զազո» և «Զոզո» խոշոր եղջրավոր անասունները պատկանել են 43-ամյա Սամվել Մ․-ին, ում նույնպես պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր