211652_close_icon
views-count73487 դիտում article-date 11:39 27-07-2022

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Կապանում վիճաբանության ժամանակ մարտական նռնակ են պայթեցրել․ պատճառը ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է եղել

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։ 

Մինչ ոստիկանները  ճշտում էին որոշ մանրամասները, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Սարգիս Մարգարյանի և Հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի գլխավորությամբ պարզվել է, որ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ․-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ․-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։ 

Այդ ընթացքում Մհեր Մ․-ն գնացել է իր տուն, վերցրել «մարտական նռնակը», իջել բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, որից հետո Արթուր Ղ․-ն ծեծի է ենթարկել Մհեր Մ․-ին։ 

Ոստիկանները հայտնաբերել են երկուսին և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և Մհեր Մ-ն ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր