Գասպար Տերտերյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել աշխարհի Մ-17 առաջնության կիսաեզրափակիչ

Գասպար Տերտերյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել աշխարհի Մ-17 առաջնության  կիսաեզրափակիչ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Իտալիայի մայրաքաղաք Հռոմոմում մասնակցում է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը:

Մրցումային առաջին օրը պայքարի դուրս եկած մեր ազատ ոճայիններից երկուսը՝ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Տերտերյանը որակավորման փուլում 9-0 հաշվո ջախջախիչ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 2-1 հաշվով առավելության է հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8-0 հաշվով ուժեղ է գտնվել Թուրքիայի ներկայացուցչից:

Կիսաեզրափակչում Գասպար Տերտերյանը կգոտեմարտի իրանցի Հոսեին Միրշեքարի հետ:

Վարդերեսյանն էլ մեկնարկում 12-3 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ,  1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 10-1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Դավուդ Մամադովը:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է նաև 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը: Վերջինս սփոփիչ գոտեմարտում 5-0 հաշվով հաղթել է ղրղզ ըմբիշին, իսկ երրորդ տեղի համար պայքարում կմրցի Ղազախստանի ներկայացուցչի հետ:

65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը ցավալի պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը,պարտություններ են կրել ավելի վաղ փուլերում և դուրս են մնացել մեդալային պայքարից:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք