«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Արցախում անցկացվել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Արցախում անցկացվել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Արցախի Հանրապետությունում անցկացվել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետական պայմանագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 18-ից 22-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից անցկացվել են Արցախի Հանրապետությունում  փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ:

Դասընթացներին ներգրավված էին Արցախի Հանրապետության դատախազության, ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և ոստիկանության իրավասու աշխատակիցները: 

Դասընթացները ներառում են դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով յոթ տասնյակից ավելի արդիական թեմաներ՝ հաշվի առնելով նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը: 

Դասընթացների շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքննությունների նշանակման,  փորձաքննությունների  շրջանակներում հարցադրումների ճշգրիտ և լիարժեք ձևակերպման, փորձաքննության տեսակի ճիշտ ընտրության, փորձաքննության ընթացքի ապահովման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ։

Դասընթացների ավարտին ունկնդիրները հաջողությամբ հանձնեցին թեստավորումը և ստացան համապատասխան վկայականներ:

Նշված դասընթացների անցկացումը նպատակ ունի նպաստել  ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն մեր երկրներում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատաման գործում:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք