211652_close_icon
views-count1404 դիտում article-date 19:20 26-07-2022

Նորամուծություններ օլիմպիական ատլետիկայում

Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է << Փարիզ -  2024 >> օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին:

Նորամուծությունը   ներառում է սփոփիչ վազքեր այն մարզիկների համար, ովքեր չեն հաղթահարել   200 -  ից մինչև 1500 մ մրցատարածությունների որակավորման փուլի արգելքը: Այս մասին տեղեկացնում է  World Athletics- ը:

Այն մարզիկները, ովքեր նախնական մրցումներում հաջողության չեն հասել, հնարավորություն կունենան սփոփիչ ելույթի շնորհիվ մտնել կիսաեզրափակիչ:

Ձևաչափի վերջնական կանոնները, ներառյալ՝  ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաձևի  որակավորման համակարգը, կհայտարարվեն օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:

Մրցումները բաղկացած կլինեն չորս փուլից.   առաջին, սփոփիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ 

Նորամուծությունը  չի օգտագործվի երկար տարածությունների վազքերի  համար:  

Նմանատիպ նյութեր