1762 դիտում
13:59 25-07-2022
Էրդողանը Հունաստանին մեղադրել է Լոզանի պայմանագրի դրույթները միտումնավոր խախտելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հունաստանն, իբր, վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Թուրքիան, վստահ քայլերով մոտենալով Թուրքիայի Հանրապետության ստեղծման և Լոզանի պայմանագրի ստորագրման 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականին, շարունակում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել է Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները և հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։
«Վերջերս Հունաստանը միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ թուրք ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Թուրքիան չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ, որը հակասում է բարիդրացիության սկզբունքներին և համաձայնություններին հավատարիմ մնալուն։ Անկարան վճռական է բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»,- թուրք-հունական հարաբերությունների լարման ֆոնին հայտարարել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր
13829 դիտում
23:59 26-03-2022
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին
1716 դիտում
19:44 01-01-2023
Թուրքիան Հունաստանին մեղադրել է տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու մեջ
8159 դիտում
10:48 16-09-2022
ՀԱՊԿ անդամ երկրները հրաժարվում են կատարել պայմանագրի դրույթները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել