211652_close_icon
views-count1054 դիտում article-date 20:06 24-07-2022

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։

Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Մոլդովայի հետ:

Նմանատիպ նյութեր