211652_close_icon
views-count3808 դիտում article-date 21:29 23-07-2022

Ռուսաստանը Թուրքիային ասել է, որ կապ չունի Օդեսայում տեղի ունեցած պայթյունների հետ․ Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ ռուս պաշտոնյաները շաբաթ օրը Անկարային ասել են, որ Մոսկվան «ոչ մի կապ չունի» Օդեսայի նավահանգստի վրա հրթիռային հարձակումների հետ։

«Ռուսաստանի հետ մեր շփումների ընթացքում նրանք մեզ ասացին, որ իրենք բացարձակապես կապ չունեն այս հարձակման հետ, և որ իրենք շատ ուշադիր և մանրամասն ուսումնասիրում են այդ հարցը»,- ասել է Աքարը լրագրողներին, գրում է BBC-ն։

Թուրքիան անհանգստացած է, որ պայթյունները տեղի են ունեցել հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, որը Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել են ուրբաթ օրը Ստամբուլում, հավելել է Աքարը։ Համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ։

Նմանատիպ նյութեր