211652_close_icon
views-count1323 դիտում article-date 19:57 23-07-2022

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վաղը նշվելու է Վարդավառը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վաղը նշվելու է Վարդավառը։ Այս մասին հայտնում է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Տոնենք Վարդավառը Աղավնոյում, ապահովենք ուրախ օր մեզ և մեր հայրենակիցների համար։ Մեքենաները շարժվելու են հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 9-ից 9։30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։

Այդ օրը Աղավնոյում գործելու է սննդի տոնավաճառ, կարող եք գնել ամենահամով ուտելիքը, պատրաստված ամենաուժեղ մարդկանց կողմից»,-ասված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր