211652_close_icon
views-count1789 դիտում article-date 19:15 23-07-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական նավահանգիստները ականներից մաքրելու անհրաժեշտություն չկա

Հացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար: Այս մասին հայտնում  է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ ականազերծման կարիք չկա, լինելու է Համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը:

Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։

Նմանատիպ նյութեր