211652_close_icon
views-count1033 դիտում article-date 19:01 23-07-2022

Բռնոյում Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին հնչել է Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

Բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին Բռնոյում տաճարում հնչել է նաև նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Օրեր»-ը՝ Բռնոյի Աստվածածնի վերափոխման տաճարում համերգին հնչել են հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և չեխ երգահան Լեոշ Յանաչեկի գլուխգործոցները:

Առաջին գործը եղել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-Բարի նավապետ» ստեղծագործությունը, որը հնչել է առաջին անգամ: Այն բաղկացած է երկու բաժիններից: Ստեղծագործության առաջին մասը բաղկացած է «Հարց» շարականի առաջին երեք տներից, որը սկսվում է «Որ հայիս քաղցրութեամբ» և ավարտվում «օրհնեալ ես Աստըւած հարցըն մերոց»  խոսքերով: Ստեղծագործության երկրորդ բաժինը երաժշտավորում է «Ողորմեա» շարականի բառերը:

Նմանատիպ նյութեր