Էրդողանը ստիպել է Պուտինին սպասել 50 վայրկյան. թուրքական ԶԼՄ-ներ

Էրդողանը ստիպել է Պուտինին սպասել 50 վայրկյան. թուրքական ԶԼՄ-ներ Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ բանակցություններից առաջ ստիպված էր սպասել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Պուտինը ստիպված էր մոտ 50 վայրկյան սպասել Էրդողանին, ինչը թուրքական ԶԼՄ-ներին ստիպեց զուգահեռներ անցկացնել ռուս առաջնորդի հետ, ով նույնպես հետաձգում էր հանդիպումները գործընկերների, այդ թվում՝ Էրդողանի հետ՝ ստիպելով նրանց սպասել։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հրապարակած տեսանյութում երեւում է, որ Պուտինը կանգնած է իր աթոռի եւ երկու ազգային դրոշների առջեւ՝ սպասելով հանդիպմանը։ Պուտինն այնուհետեւ բացում է թեւերը Էրդողանի հայտնվելուն պես:

«Բարեւ, ինչպե՞ս ես: Լա՞վ»,- ասաց Էրդողանը, երբ առաջնորդները ժպտացին եւ սեղմեցին միմյանց ձեռքերը։

ԶԼՄ-ները կատարվածը համեմատեցին այլ դեպքերի հետ, երբ Պուտինը ստիպում էր համաշխարհային առաջնորդներին սպասել, հատկապես՝ 2020-ին Մոսկվայում, երբ Էրդողանը հանդիպումից առաջ մոտ երկու րոպե սպասեց Ռուսաստանի առաջնորդին: Թուրքական T24 կայքը հարց է ուղղել. «Արդյո՞ք դա վրեժ էր»։

Մինչդեռ Անդրեյ Կոլեսնիկովը «Կոմերսանտ»-ից գրում է, որ Էրդողանի ուշացման պատճառը նրա հանդիպումն էր Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ «...Եվ հիմա կարող եմ փաստել, որ պարոն Պուտինը, ով Թուրքիայի նախագահից մի քանի վայրկյան շուտ էր մտել, կանգնած սպասում էր նրան բանակցային սենյակում, բայց նա չկար ու չկար։ Ո՞վ գիտեր, որ պարոն Էրդողանը միջանցքում հանդիպելու է Դմիտրի Պեսկովին։ Թուրքիայի նախագահն արդեն անցել էր նրա կողքով, բայց վերադարձավ եւ խոսեց իր՝ թուրքերեն լեզվով։ «Վաղուց ինձ չէր տեսել ...»,- ավելի ուշ ամաչելով ներողություն խնդրեց Պեսկովը: Մինչդեռ ՌԴ նախագահը երեք րոպե՝ ոչ պակաս, անհարմար կերպով կանգնած էր տեսախցիկների առջեւ:

«Մենք հաճախ ենք շփվում,- նկատեց Թուրքիայի նախագահը, եւ դա ըստ կանոնների չէր.պետք է սկսեր  պարոն Պուտինը։ Բայց, արդարության համար պետք է նշել, որ նրանց միջեւ արձանագրային կանոնները վաղուց չեն գործում»։

Եւ պարզվեց, որ դրանք ամենաերկար երկկող բանակցություններն էին այդ օրը։ Ուկրաինական հացահատիկի արտահանման թեման, ականատեսների խոսքով, վերջինը չէր դրանց ընթացքում»,- գրում է նա։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք