211652_close_icon
views-count747 դիտում article-date 15:39 19-07-2022

Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը

Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ  Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է  Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Հաղորդում են  թուրքական լրատվամիջոցները:

Սադաբադ պալատում հանդիպումներն ու խորհրդի նիստը ընթանում են մամուլի համար փակ ֆորմատով։

Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։

Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։

Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նմանատիպ նյութեր