211652_close_icon
views-count781 դիտում article-date 17:14 12-07-2022

Հայ մարզիկները մեկնարկում են աթլետիկայի աշխարհի առաջնությունում

ԱՄՆ  -ի Օրեգոն  նահանգի Յուրջին քաղաքում  հուլիսի 15 -24 –ը  տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Հայտավորված  են 192 երկրների 1900 մարզիկ – մարզուհիներ:

Հայաստանից հանդես կգա  մեր առաջատար վազորդ, գյումրեցի  Երվանդ Մկրտչյանը: Նա պայքարի կելնի  1500 մետր մրցատարածությունում:

ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը  նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:

Մեր աթլետը   մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է: Նրանց կմիանա  նաև  մոտ անցյալի անվանի արագավազորդ և ռեկորդակիր, երևանցի  Վահագն Ջավախյանը:

Նմանատիպ նյութեր