211652_close_icon
views-count506 դիտում article-date 19:30 08-07-2022

ՊԵԿ նախագահի աշխատանքային այցը Վրաստան. Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան ստորագրել են էլեկտրոնային տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր