211652_close_icon
views-count1041 դիտում article-date 23:04 05-07-2022

CAS-ը սկսեց քննարկել Ռուսաստանի ֆուտբոլային միության հայցերը ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի դեմ

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) սկսեց ՌՖՄ-ի հայցերի քննարկումը:
 
CAS-ն առարկայաբար քննարկելու է հայցերը, որոնք Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայացրել է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի դեմ: ՌՖՄ-ն պահանջում է չեղարկել միջազգային մրցաշարերում ռուսական հավաքականների  ակումբների մասնակցության արգելքի մասին որոշումը:
 
Նիստն ընթացել է օնլայն ռեժիմով և տևել վեց ժամ:
 
Հուլիսի 11-ին Լոզանում նախատեսված է նաև ռուսական «Զենիթի», «Սոչիի», ԲԿՄԱ-ի և «Դինամոյի» հայցերի քննարկումն ընդդեմ ՈւԵՖԱ-ի:

Նմանատիպ նյութեր