211652_close_icon
views-count1450 դիտում article-date 22:00 05-07-2022

Դարիո Սրնա. Ցավոք, համաձայն եմ, որ ռուսական թիմերին պետք էր պատժամիջոցների ենթարկել

Խորվաթիայի հավաքականի նախկին պաշտպան Դարիո Սրնան մեկնաբանել է ռուսական թիմերի հեռացումը միջազգային մրցաշարերից:
 
«Ես երբեք չեմ ցանկանում իրար խառնել սպորտն ու քաղաքականությունը, բայց ցավոք, այս անգամ համաձայն եմ նրա հետ, որ ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական թիմերը չեն կարող խաղալ միջազգային մրցաշարերում:
 
Ես «Շախտյորում» եմ 2003 թվականից: Ես 25 տարբեր ազգերի թիմակից ունեի, և նրանցից ոչ ոք խնդիր չուներ ոչ Դոնեցկում, ոչ՝ Ուկրաինայում: Ազգությունը կամ ռասան նշանակություն չունեին, քանի որ այստեղ մարդիկ բարեկամական են տրամադրված:
 
Դոնբասն իմ համար ինչպես ընտանիք լիներ, այն բացել է դռներն իմ առջև», ասել է «Շախտյորի»՝ ֆուտբոլի գծով տնօրենը:

Նմանատիպ նյութեր