211652_close_icon
views-count973 դիտում article-date 21:26 05-07-2022

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխաանքային այցն Իսպանիայի Թագավորություն: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 5-7-ն Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Իսպանիայի Թագավորությունում: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նմանատիպ նյութեր