211652_close_icon
views-count1799 դիտում article-date 20:42 05-07-2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական ու վրացական եկեղեցիներ

Tert.am-ը գրում է. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հուլիսի 5-ին աշխատանքային այցով Նինոծմինդայի շրջանում հանդիպել է տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Նինոծմինդայի բնակիչների հետ. գրում է nor.ge-ն։

Շալվա Պապուաշվիլին այցելել է Փոկա գյուղի վանական համալիր, Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական և վրացական եկեղեցիներ, հիացել Փարավանի լճի գեղեցկությամբ, եղել է նաև Նինոծմինդայի մաքսակետում։ Իսկ կեսօրից հետո խորհրդարանի նախագահի հանդիպումը նախատեսված էր Ախալքալաք քաղաքում՝ Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Սամցխե-Ջավախք կատարած այցի ընթացքում կարևոր է հանդիպել բնակիչների հետ, նրանց շուրթերից լսել, թե ինչ խնդիրներ են նրանց հուզում և հնարավորինս լուծել բոլոր հարցերը:

«Մեզ համար կարևոր է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև անձնական շփումը բնակչության հետ, ծանոթությունը Ջավախքի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և բնությանը»,- ասաց Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահին ուղեկցում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների խորհրդարանների պատգամավորները, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Այս մասին ավելին տեղեկացանք Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիից։

Նմանատիպ նյութեր