Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. վերաքննիչը վերացրել է «գրիչի» գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. վերաքննիչը վերացրել է «գրիչի» գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վարչապետը պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ 



Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։



Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը մասնակի բավարարել։



Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Հրայր Թովմասյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձվելու է 10,000 դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 11.03.2022 թվականի թիվ 000109 անդորրագրով պետական տուրքի սահմանված չափից ավելի վճարված 20․000 դրամը վերադարձվելու է Նիկոլ Փաշինյանին։

Դատական ծախսերի հարցը համարվում է լուծված:



 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք