211652_close_icon
views-count1273 դիտում article-date 19:50 05-07-2022

Սահմանադրության օրվա առթիվ 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ. փակ կլինեն որոշ փողոցներ

Այսօր՝ հուլիսի 5–ին, Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրը, 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Այս մասին  տեղեկանում ենք «ՀՀ պետական խորհրդանշանների օր» ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ այդ օրը ժամը 19:00-ից փակ են լինելու Մաշտոցի պողոտան եւ Ամիրյան փողոցը: 19:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Սախարովի անվան հրապարակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր