211652_close_icon
views-count69175 դիտում article-date 17:58 05-07-2022

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 64-ամյա վարորդը Նորատուս գյուղում ռուսական համարանիշներով Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել  «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի, ավագ քննիչ  Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  քննիչ Ավետիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձրարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր