Վստահ եմ՝ յուրաքանչյուրս մեր աշխատանքով պետք է կենսագործենք Սահմանադրության նպատակները. Վանաձոր համայնքի ղեկավար

Վստահ եմ՝ յուրաքանչյուրս մեր աշխատանքով պետք է կենսագործենք Սահմանադրության նպատակները. Վանաձոր համայնքի ղեկավար Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.

Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ։ Սա խորհրդանշական և կարևոր տոն է։ Մեր պետության Հիմնական օրենքը սահմանում է պետականության սկզբունքները, պետության կառուցվածքը, պետական իշխանության արդյունավետ կազմակերպումը, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինել։

Մեր Սահմանադրությամբ ամրագրված է կարևորագույնը. մարդը բարձրագույն արժեք է։ Հիմնական օրենքի հրամայականն է հասարակական համերաշխության, ժողովրդական կարգերի ու օրենքի գերակայության ամրապնդումն ու զարգացումը։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ' մեր պարտքն է արժեվորել և կյանքի կոչել պետականության խորհրդանիշ այս փաստաթղթի սահմանած սկզբունքներն ու պարտականությունները։

Սահմանադրությունն է նաև երաշխավորում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ժողովրդի իշխանության իրականացումը։

Վստահ եմ' յուրաքանչյուրս մեր աշխատանքով պետք է կենսագործենք Սահմանադրության նպատակները։

Կրկին շնորհավորում եմ։

Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյան

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք