211652_close_icon
views-count3454 դիտում article-date 13:04 05-07-2022

ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ. հայկական կողմը լռեցրել է

Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան:

ՊՆ-ից հայտնում են, որ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր